Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իրանական մանրանկարչության եզակի հավաքածուն՝ Հայաստանում

Իրանական մանրանկարչության եզակի հավաքածուն՝ Հայաստանում
10.03.2016 | 15:49

Մարտի 11-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Իրանական արվեստ» խորագիրը կրող ցուցահանդես: Կներկայացվի իրանցի ժամանակակից 30 մանրանկարիչների 53 աշխատանք:

Ցուցահանդեսի նախօրեին ՀԱՊ-ում տեղի ունեցավ հուշագրի ստորագրում Հայաստանի ազգային պատկերասրահի և Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանի միջև՝ ի դեմս տնօրեններ Արման Ծատուրյանի և Մաջիդ Մոլլա Նորուզիի։
Մաջիդ Մոլլա Նորուզին ասաց, որ մանրանկարչության այս հավաքածուն մեկ ամիս առաջ ցուցադրվել է Իրանում և մեծ արձագանք գտել. «Ցուցահանդեսը նվիրված էր Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության հաղթանակի 37-ամյակին: Գեղեցիկ, եզակի հավաքածու էր և որոշեցինք ցուցադրել նաև Հայաստանում: Իրանական մանրանկարչությունը ազդված է իրանական պոեզիայից, էպոսից: Ծանոթանալով մանրանկարչությանը` պատկերացում ես կազմում նաև իրանական գրականության, փիլիսոփայության, առհասարակ արվեստի պատմության մասին:Մանրանկարչության հայրենիքը Իրանն է, այսօր էլ արվեստի այդ ճյուղը լայն տարածում ունի Իրանում: Իրանական մանրանկարների գույները մշտապես խաղաղ են, պարզ, հաճախ հանդիպող հավքն ու վարդը խորհրդանշում են երկրի ու երկնքի ներդաշնակությունը»:
Մաջիդ Մոլլա Նորուզին հույս հայտնեց, որ հաջորդիվ հայ նկարիչները կներկայացվեն Իրանում:
Ծատուրյանն իր հերթին տեղեկացրեց,, որ մշակույթի նախարարության հետ ծրագրում են ստեղծել բազմալեզու կայք՝ վիքիպեդիայի նման, որտեղ կներկայացվեն մեր նկարիչները, նրանց աշխատանքները և նրանց մասին գիտական հոդվածներ:
«Իրանական արվեստ» ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի ազգային պատկերասրահը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը և Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ